Բելառուսում մեկնարկել է Սվետլանա Տիխանովսկայայի և նրա զինակիցների հեռակա դատավարությունը

279

Մինսկում հեռակա դատավարություն է սկսվել բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի դեմ, որին Արևմուտքում շատերը համարում են երկրի ընտրված նախագահ։

Տիխանովսկայային և նրա չորս զինակիցներին առնվազն տասը մեղադրանք է ներկայացվել, այդ թվում՝ պետական դավաճանության և իշխանությունը զավթելու փորձի։

Քանի որ դատական գործով անցնող բոլոր ամբաստանյալները Բելառուսում չեն գտնվում, դատն անցնում է «հատուկ դատավարության» շրջանակներում, ինչը թույլ է տալիս քրեական գործեր վարել նրանց նկատմամբ, ովքեր, բելառուսական իշխանությունների կարծիքով, «խուսափում են ներկայանալ քրեական դատավարություն վարող մարմիններ»։

Ամբաստանյալներին մեղսագրվում են դավադրություն՝ ոչ սահմանադրական ճանապարհով պետական իշխանությունը զավթելու նպատակով, ծայրահեղական կազմավորումերի ստեղծում և դրանց ղեկավարում, Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու հրապարակային կոչեր, սոցիալական թշնամանքի և պառակտման հրահրում։ Տիխանովսկայային նաև պետական դավաճանության մեղադրանք է ներկայացվել, ինչպես նաև՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստման, շենքերի գրավման և ԿԸՀ-ի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքներ։

Տիխանովսկայան այդ դատն անվանել է ֆարս և Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական վրեժխնդրությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊերեսը կհեռանա՞ Մադրիդի Ռեալից
Հաջորդ հոդվածըՎիետնամի նախագահը հրաժարական է տվել