Ռուսաստանը պետք է անհաջողություն կրի՝ Ուկրաինայում ռազմական գործողություններն ավարտելու համար, Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է Շոլցը՝ հավելելով, որ Ռուսաստանը, իր կարծիքով, չպետք է հաղթի այդ հակամարտությունում։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու ԳԴՀ-ն Կիևին Leopard 2 տանկեր չի մատակարարում, Շոլցը հայտարարել է, թե հարկավոր է խուսափել Ռուսաստանին ՆԱՏՕ-ի ուղիղ դիմակայությունից։ Կանցլերը, սակայն, հիշեցրել է, որ Գերմանիան առաջին տեղերից մեկն է զբաղեցնում Ուկրաինային հատկացվող օգնության ծավալով։
Փոխանցում է ria.ru-ն։