‘Ռաֆայել Թեյմուրազյան. Անհավատալի է թվում, որ Հայաստանում նման մակարդակի Գերագույն Խորհուրդ է եղել (Տեսանյութեր)’

3507

Քաղաքացի Ռաֆայել Թեյմուրազյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Վերջին 13-14 տարում սովորաբար իշխանությունն էր փորձում հարցերը հեռացնել քաղաքական դաշտից (ու տեղափոխել ուժային, կրիմինալ դաշտ ու ջախջախել այնտեղ ընդդիմությանը), իսկ ընդդիմությունը ձգտում էր խնդիրները պահել քաղաքական դաշտում, նախ որովհետև քաղաքական հարցերը լուծվում են քաղաքական դաշտում, հետո էլ՝ քրեական իշխանությանը խորթ է քաղաքական լեզուն ու այն միշտ տանուլ է տվել, եթե ընդդիմությանը հաջողվել է ինչ-որ բան ինչ-որ չափով պահել քաղաքական հարթության մեջ:

Բայց այսօր արդեն ընդդիմության դիրքերից հանդես եկող ուժերից մեկն իր հոժար կամքով ու զարմանալի համառությամբ հենց ինքն է փորձում խնդիրը հեռացնել քաղաքական դաշտից: Թե ինչու՝ էս մասին երևի արժե խոսել ապրիլի 9-ից հետո, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հարցը տեղափոխեց մի էնպիսի հարթություն, որ զուտ մարդկայնորեն լավագույն տարբերակը թերևս լռելն է:

Այս ընթացքում առաջարկում եմ վերհիշել (կամ նոր ծանոթանալ), թե ոչ վաղ անցյալում ինչ մակարդակի քննարկումներ, քաղաքական ինչ օրակարգով, լուծումներով ու բանավեճերով էր հագեցած մեր երկրի քաղաքական դաշտը: Երեկ դիտել եմ մոտ 2.5 ժամանոց մի տեսանյութ (կից հղումը)՝ ՀՀ Գերագույն Խորհրդի 1991 թվականի մարտի 1-ի նիստից, որի ընթացքում որոշվեց սեպտեմբերի 21-ին նշանակել ՀՀ անկախության հանրաքվե: Ուղղակի անհավատալի է թվում, որ Հայաստանում նման մակարդակի Գերագույն Խորհուրդ է եղել, նման մակարդակի քննարկումներ, բանավեճեր են եղել:  

 

 

Սա էլ ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1991թ. սեպտեմբերի նիստերից է (պուտչից հետո, անկախության հանրաքվեից առաջ):

Նախորդ հոդվածը‘Ռիո-դե-Ժանեյրոյում FEMEN-ի ցույց է տեղի ունեցել (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Նա լրիվ այլ խնդիր է լուծում, որը բոլորի համար պարզ կլինի ապրիլի 9-ից հետո ‘