Ղրիմի պետխորհրդի պատգամավորները ուրբաթ օրը որոշում են կայացրել օտարերկրյա քաղաքացիների ունեցվածքն ազգայնացնելու վերաբերյալ, ցուցակում առնվազն 500 օբյեկտ է ընդգրկվել։
Այդ մասին իր Telegram-ալիքում գրել է պետխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը։
Ազգայնացման ենթակա է ուկրաինացի օլիգարխներ Սերգեյ Տարուտայի, Իգոր Կոլոմոյսկու, Ռինատ Ախմետովի և Արսենի Յացենյուկի ունեցվածքը։
Ազգայնացման ցուցակում են հայտնվել նաև ուկրաինական 12 բանկերի և «Դինամո Կիև» ֆուտբոլային ակումբի ունեցվածքները։
Փոխանցում է tass.ru-ն։