Մոլդովայի ոստիկանությունը տրանսպորտի երթևեկությունը փակել է Քիշնևի կենտրոնում և արգելել է զանգվածային ցույցերը մինչև մարտի 2-ը։
Երեքշաբթի կեսօրից հետո Մոլդովայի մայրաքաղաքում նախատեսված էր ընդդիմության զանգվածային ցույցը, որը կազմակերպել էր ռուսաստանամետ «Շոռ» կուսակցությունը։ Վերջին ժամանակները այդ կուսակցությունը ինտենսիվ ընդդիմադիր գործունեություն է ծավալում ընդդեմ Արևմուտքի հետ մերձենալու հակված Մոլդովայի կառավարության։
Ըստ տեղեկությունների՝ այսօրվա հանրահավաքում մասնակիցները մտադիր էին կառավարությունից երաշխիքներ պահանջել, որ Մոլդովան չի ներգրավվի ռուսաստանա-ուկրաինական պատերազմի մեջ։
Փետրվարի կեսերին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Ռուսաստանին մեղադրել է պետության ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ։ Դրանից առաջ էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, թե Կիևը որսացել է ռուսաստանյան հատուկ ծառայությունների պլանները՝ Մոլդովայի ապակայունացման վերաբերյալ։
Փոխանցում է BBC-ն։