Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովը հինգշաբթի քաղբյուրոյի անդամ, Վիետնամի իշխող Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քարտուղարության մշտական անդամ Վո Վան Տհիոնգին ընտրել է երկրի նոր նախագահ։
Վո Վան Տհիոնգը երդվել է հավատարիմ լինել հայրենիքին, իշխող Կոմկուսին և Վիետնամի ժողովրդին։ Պաշտոնակալության արարողությունը տեղի է ունեցել քվեարկության արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո։
52-ամյա Վո Վան Տհիոնգը դարձել է ժամանակակից Վիետնամի 12-րդ նախագահը։ Նա այդ պաշտոնում փոխարինում է հունվարին սեփական ցանկությամբ հրաժարական ներկայացրած Իգուեն Սուան Ֆուկային։ Նոր նախագահը այդ պաշտոնը կզբաղեցնի մինչև 2026 թ․։
Վիետնամում բոլոր ղեկավար պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի ընտրությունները, ՎԿԿ ԿԿ-ի առաջարկով, անցկացնում է Ազգային ժողովը, որը, սահմանադրության համաձայն՝ երկրի իշխանության բարձրագույն մարմինն է։
Փոխանցում է tass.ru-ն։