Ո՞վ է մարտահրավեր նետելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քսանամյա իշխանավարությանը մայիսին կայանալիք ընտրություններում։
Վեց ընդդիմադիր կուսակցություններ, որոնք ձևավորել են «Ժողովրդական դաշինքը», համաձայնության են եկել և ընտրել են միասնական թեկնածուի։ Նրա անունը կհայտարարվի երկուշաբթի՝ մարտի 6-ին։
Սպասվում է, որ դա լինելու է 74-ամյա Քեմալ Կիլիչդարօղլուն՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդը։
Թեկնածուների թվում են նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը։
Ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։
Փոխանցում է euronews-ը։