Բրիտանիայում ռուսաստանցիների դեմ կատարվող հանցագործությունների թիվն աճել է

431

Ռուսաստանցիների նկատմամբ ազգային ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների թիվը Մեծ Բրիտանիայում կտրուկ աճել է 2022 թ․ փետրվարին Ուկրաինայում ռուսաստանյան «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո։

Այդ մասին ուրբաթ օրը տեղեկացրել է բրիտանական Sky News հեռուստաալիքը, որը ոստիկանությունից տվյալներ է ստացել տասնյակ նմանօրինակ իրավախախտումների մասին։

Մեծ Մանչեսթերում դրանց թիվը կրկնապատկվել է անցած տարվա համեմատ՝ 6-ից դառնալով 13։ Լոնդոնում 2022 թ․ մարտ-ապրիլին արձանագրվել է 16 նման հանցագործություն՝ 2021 թ․ ողջ ընթացքում՝ 22-ի համեմատ։

Սասեքսի համալսարանի քրեագիտության և քրեական իրավունքի պրոֆեսոր Մարկ Ուոլթերսի խոսքով՝ ռուսաստանցիների հանդեպ ատելության հիմքի վրա կատարվող հանցագործությունների թիվը բարձր մակարդակի կլինի ընդհուպ մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը։

Նա նաև նշել է, որ հեռուստաալիքի հավաքած տվյալների դեպքում կարելի է խոսել ընդամենը «այսբերգի գագաթի» մասին, քանի որ նման կարգի իրավախախտումները հաճախ չեն էլ արձանագրվում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայի ընդդիմությունն ընտրել է երկրի նախագահի իր միասնական թեկնածուին
Հաջորդ հոդվածըՍիմետրիկ քարոզչական մոտեցում. «Առավոտ»