Ինդիան Ուելս․ Մեդվեդեւը դուրս եկավ կիսաեզրափակիչ

204

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը 6:3, 7:5 հաշվով պարտության մատնեց Իսպանիայի ներկայացուցիչ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային։ Պայքարը տեւեց  1 ժամ եւ 44 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Մեդվեդեւը կխաղա ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ, որը քառորդ եզրափակիչում հաղթել է բրիտանացի Քեմերոն Նորիին՝ 6:4, 6:4:

Ինդիան Ուելսի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԵվրո-2024. Անգլիայի հավաքականի կազմը
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը