ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի և դատավորների դեմ

245

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազի և դատավորների դեմ, որոնք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր են տվել։

Այդ մասին հաղորդել է ՔԿ-ի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Կարիմ Ահմադ Խանի, Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմակե Ականեի, Ռոզարիո Սալվատորե Այթալայի և Սերխիո Գերարդո Ուգալդե Գոդինեսի դեմ»,- նշել են ՔԿ-ում։

ՄՔԴ-ի դատախազի գործողություններում առկա են հանցագործություններ, որոնք նախատեսված են ՌԴ ՔՕ հոդվածներով՝  ակնհայտ անմեղ անձին պատասխանատվության կանչելը՝ նրան մեղադրելով ծանր կամ հատկապես ծանր հանցագործության համար, ինչպես նաև միջազգային պաշտպանությունից օգտվող օտարերկրյա պետության վրա հարձակման նախապատրաստում՝ միջազգային հարաբերությունները բարդացնելու նպատակով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան կարող է հաստատել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ՝ մինչև դաշինքի հուլիսյան գագաթնաժողովը
Հաջորդ հոդվածը1937-ի «ժողովրդի թշնամիներն» ու 2023-ի «5-րդ շարասյունը». ՉԻ