Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Եվրոպայի չեմպիոն Իտալիան ՆԵապոլում ընդունեց Անգլիայի հավաքականին եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։
Պորտուգալիայի հավաքականը 4:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի թիմին։ Դուբլի հեղինակ դարձավ «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Եվրո-2024, ընտրական փուլ, առաջին տուր
H խումբ
Դանիա — Ֆինլանդիա՝ 3:1 (տեսանյութ)
Ռասմուս Հոյլուն, 21, 82, 90+3 — Օլիվեր Անտման, 54
Սան Մարինո — Հյուսիսային Իռլանդիա` 0:2
Դիոն Չարլզ, 24, 55
Ղազախստան — Սլովենիա՝ 1:2 (տեսանյութ)
Մաքսիմ Սամորոդով, 24 — Դավիդ Բրեկալո, 47, Ժան Վիպոտնիկ, 78
C խումբ
Իտալիա — Անգլիա` 1:2 (տեսանյութ)
Մատեո Ռետեգի, 56 — Դեքլան Ռայս, 13, Հարի Քեյն, 44, 11մ
Հեռացում՝ Լյուկ Շոու (Անգլիա), 80, երկրորդ դեղին քարտ
Հյուսիսային Մակեդոնիա — Մալթա՝ 2:1
Էլիֆ Էլմաս, 66, Դարկո Չուրլինով, 72 — Յանիկ Յանկամ, 86
J խումբ
Բոսնիա եւ Հերցեգովինա — Իսլանդիա՝ 3:0
Ռադե Կրունիչ, 14, 40, Ամար Դեդիչ, 63
Սլովակիա — Լյուքսեմբուրգ՝ 0:0
Պորտուգալիա — Լիխտենշտեյն` 4:0 (տեսանյութ)
Ժոաու Կանսելու, 8, Բերնանրդու Սիլվա, 47, Կրիշտիանու Ռոնալդու, 51, 11մ, 63