Ուրբաթ օրը Ստամբուլի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։
Այդ մասին հաղորդել է TRT հեռուստաալիքը։
Տվյալ պահին չպարզված պատճառներով հրդեհ է բռնկվել քաղաքի թաղամասերից մեկի յոթհարկանի հյուրանոցում։ Փրկարարական ծառայությունների աշխատակիցները կարողացել են կրակը մարել 45 րոպեում։
Փոխանցում է tass.ru-ն։