‘
Ուկրաինայի 7 տարածաշրջաններում ավելի քան 300 բնակելի շրջաններ հոսանքազրկվել են ձյան առատ տեղումների հետևանքով, տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մարտի 15-ի լույս 16-ի գիշերը անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով (ձնաբուք, առատ տեղումներ, ուժգին քամի) էլեկտրահաղորդակցման համակարգերում առաջացած խափանումների պատճառով 7 տարածաշրջաններում հոսանքազրկում է տեղի ունեցել»,- նշվում է Արտագարկ իրավիճակների ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում նաև Հայաստանում: Մարտի 17-ի երեկոյան ժամերից, մարտի 18-ին և մարտի 19-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով:
‘