Չեռնոգորիայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի 6 ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը՝ 7-ական միավոր։
Նախավերջին տուրում Էլինա Դանիելյանը հաղթեց ուկրաինացի Իննա Գապոնենկոյին, Աննա Սարգսյանը ոչ ոքի խաղաց ուկրաինացի Նատալյա Բուկսայի հետ։
Առաջատարներն են 8-ական միավոր վաստակած վրացի Մերի Արաբիձեն եւ լեհ Օլիվիա Կիոլբասան։ 7,5-ական միավոր ունեն վրացի Սալոմե Մելիան ու հույն Ստավրուլա Ցոլակիդուն։
Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը 6,5-ական միավորով բաժանում են 13-23-րդ տեղերը։ Սուսաննա Գաբոյանն ունի 5, Պոլինա Կոբակը՝ 4 միավոր։
Վերջին տուրը տեղի կունենա մարտի 29-ին։