Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է․
«…Եկել ա, մեր ցուցակով դարձել ա պատգամավոր, եթե չասեմ՝ սենց ականջից բռնել ենք, դարձրել ենք պատգամավոր: Նա կյանքում կարար պատգամավոր դառնա՞ր…». Փաշինյան:
Բուն կոնտեքստը կարևոր չէ: Սա «ուսապարկության» վերահաստատումն է: Անկախ քաղաքական պատասխանատվությունից, ես խորապես ցավում եմ նախկին ու ներկա գումարման իշխանական պատգամավորների համար: Փաշինյանի ասածը զուտ սայթաքում չէ: Դա նրա համոզմունքն է, որը տարածվում է իշխանական պատգամավորներից յուրաքանչյուրի վրա, անկախ նրանից, թե Փաշինյանն ինչպես կփորձեր լղոզելով տակից դուրս գալ: Երկրի էսօրվա վիճակի քաղաքական պատասխանատվությունը ուսներիդ նվաստանում եք, հերիք չի, մի բան էլ բարոյապես են ձեզ նվաստացնում, այն էլ` հրապարակայնորեն: Թքում են քաղաքացու վրա, ձայն չեք հանում, ըստ էության` արդարացի եք համարում: Հիմա էլ ձեր վրա են թքում բարոյապես: Ամոթ ա: Ի՞նչ ա տալիս ձեզ էս ամեն ինչը: Ինչո՞վ եք հիշվելու: