Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է աջակցի, որ Ուկրաինան շուտափույթ կերպով անդամակցի ՆԱՏՕ-ին։
Երեքշաբթի բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում այսպիսի կարծիք է հայտնել երկրի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որն անցկացվելու է ամռանը Վիլնյուսում, կարևոր փորձություն կլինի ՆԱՏՕ-ի համար, թե արդյոք նա պատրաստ է կատարելու իր վաղեմի պարտավորությունները Ուկրաինայի առջև,- հայտարարել է Ջոնսոնը՝ հարցը ուղղելով թագավորության ԱԳՆ ղեկավար Ջեյմս Քլևերլիին։- Կհամաձայնի՞ արդյոք նախարարը այն ծիծաղելի փաստարկին, թե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է ինչ-որ կերպ սադրել Ռուսաստանին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ցույց է տվել, թե ինչ է պատրաստ անել այն պայմաններում, երբ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, հենց նրա համար, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Կհամաձայնի՞ նախարարը նաև նրան, որ այդ պատճառով կառավարության քաղաքականությունը պետք է այն լինի, որ Ուկրաինային առաջարկվի անել բոլոր նախապատրաստությունները՝ գործող կանոններին համապատասխան հնարավորինս շուտ ՆԱՏՕ մտնելու համար, հանուն Եվրոպայում պարզություն մտցնելու, հանուն կայունության և խաղաղության»։
Պատասխանելով Ջոնսոնին՝ Քլևերլին ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ն ոչ երկիմաստ դիրք է զբաղեցնում Ուկրաինայի հարցում», ինչի համար պատրաստվել է ՆԱՏՕ մուտք գործելու հրավերը։ «Ես չափազանց կարևոր եմ համարում, որ այդ հարցը օրակարգից դուրս չգա»,- ասել է ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի ձգտումը միանգամայն հասկանալի է՝ պայմանավորված «արևելքից եկող սպառնալիքից պաշտպանվելու» անհրաժեշտությամբ։
Փոխանցում է tass.ru-ն։