Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նավթի նոր հանքավայրեր հայտնաբերելու մասին

253

Նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել  Թուրքիայում, որն այլևս արտասահմանից էներգապաշարների մատակարարումների կարիք չի ունենա։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք նավթ են գտել հարավարևելյան Գաբար շրջանում, 2,6 կմ խորության վրա։ Հանքատեղիի արտադրական հզորությունը կազմում է  օրական 100 հազար բարել։ Այնտեղից ավելի շատ նավթ կարդյունահանվի, քան Թուրքիայի բոլոր մնացած նավթային հանքավայրերից։ Թուրքիան այլևս չի լինի էներգապաշարների մատակարարման կարիք ունեցող երկիր։ Մենք կդառնանք մի պետություն, որն ինքն է ընդունակ  էներգապաշարներ մատակարարել»,- ընդգծել է նա։

Թուրք առաջնորդի խոսքով՝ հումքն այդ հանքավայրից արդեն հասնում է նավթամշաման գործարաններ։

Ածխաջրածինների նոր աղբյուրի հայտնաբերման մասին հայտարարությունն Էրդողանը արել է Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններից 12 օր առաջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՋոնսոնը կառավարությանը կոչ է արել աջակցել Ուկրաինային
Հաջորդ հոդվածըԱրտակ Հարությունյան. Մի կեղծիքի մասին