Երեքշաբթի ՌԴ պետդուման օրենք է ընդունել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ) չեղարկելու վերաբերյալ։
«ԵՍԶՈՒՊ-ից դուրս գալը և նրա չեղարկումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի անվտանգության ապահովման շահերին»,- ասել է պետդումայում արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար, ՌԼԴԿ կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ պատգամավորները չեղարկելու որոշումն ընդունել են՝ ղեկավարվելով Ռուսաստանի քաղաքացիների շահերով։ «Վաշինգտոնը և Բրյուսելը, միաբևեռ աշխարհի գաղափարով տարված, ՆԱՏՕ-ն դեպի արևելք մղելով՝ քանդել են անվտանգության գլոբալ համակարգը։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները, 1949 թ․ ստեղծելով ՆԱՏՕ-ն, հայտարարում էին, թե դա անում են բացառապես պաշտպանական նպատակներով։ Իրականում՝ դաշինքը, պարզվեց, գայլ է՝ գառան մորթով։ Միայն հարձակվում է, տառապանք պատճառում մարդկանց, ավերում պետությունները՝ Հարավսլավիան, Աֆղանստանը, Լիբիան, Իրաքը, Սիրիան,- Telegram-ալիքում գրել է Վոլոդինը։- Վաշինգտոնը, օգտագործելով ՆԱՏՕ-ն, սնուցելով կիևյան ահաբեկչական ռեժիմը, ապակայունացնում է իրադրությունն աշխարհում, որպեսզի պահպանի իր գերիշխանությունը։ ՆԱՏՕ-ն գլոբալ աղետ է սադրում»։
Փաստաթուղթը պետդումա է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Փոխանցում է tass.ru-ն։