Մեծ Բրիտանիան պատժացուցակում ընդգրկել է «Կալաշնիկով» կոնցեռնի նախագահ Ալան Լուշնիկովին և ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպինին, ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։
«Լուշնիկովը կապ ունի Ռուսաստանի կառավարությունից շահույթներ ստանալու հետ կամ աջակցում է նրան՝ տնօրինելով Ռուսաստանի կառավարության հետ կապ ունեցող բիզնեսի, ավելի ստույգ՝ «Կալաշնիկով» կոնցեռնին, որն իր գործուներությունն իրականացնում է Ռուսաստանի կառավարության համար ռազմավարական կարևորություն ունեցող սեկտորում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։
Լեպինը պատժացուցակում ընդգրկվել է իր գրաված պաշտոնի համար, նշվում է փաստաթղթում։
Փոխանցում է ria.ru-ն։