Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել դերասան Ալեքսեյ Պանինին, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն հայտարարությունների կապակցությամբ, որոնցով դերասանը արդարացրել է ահաբեկությունը Ղրիմի կամրջի վրա։
Այդ մասին ասվում է գերատեսչության բազայում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Պանին Ալեքսեյ Վյաչեսլավովիչը, ծնված 1977 թ․ սեպտեմբերի 20-ին, հետախուզվում է ՌԴ ՔՕ հոդվածով»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ առանց կոնկրետ հոդվածը նշելու։
ՔԿ մայրաքաղաքային վարչության քննիչները մայիսի սկզբին քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ 205 հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործունեության հրապարակային կոչեր կամ ահաբեկության հրապարակային արդարացում) Պանինի դեմ, որն արդարացրել է Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական գործողությունը։ Հոդվածով նախատեսվում է ազատազրկում հինգից յոթ տարով։
Պանինը թատրոնի և կինոյի ռուսաստանցի դերասան է, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր։ Վերջին տարիներին ապրում է Իսպանիայում։
Փոխանցում է tass.ru-ն։