Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի» — «Ինտեր» եզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել լեհ Շիմոն Մարցինյակը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Նրան կօգնեն Պավել Սոկոլնիցկին եւ Թոմաշ Լիստկեւիչը։
Հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում։
42-ամյա Մարցինյակն առաջին անգամ կսպասարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
2022թ․ աշխարհի առաջնությունում նա Արգենտինա — Ֆրանսիա եզրափակիչի գլխավոր մրցավարն էր։