ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դաշնակիցների կողմից Կիևին F-16 կործանիչների հնարավոր մատակարարումների և Ուկրաինայի զինված ուժերի օդաչուներին ուսուցանելու հարցերը սկսել է քննարկել դեռ փետրվարին, Սպիտակ տան ղեկավարի՝ Լեհաստան և Ուկրաինա կատարած այցերից հետո։
Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Պաշտոնյաների խոսքով՝ Բայդենի այցերից հետո Միացյալ Նահանգներում բանավեճեր են սկսվել Ազգային անվտանգության խորհրդի, Պենտագոնի և պետքարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել են կործանիչները փոխանցելու դրական և բացասական կողմերը։
Ներկայում քննարկվում է ուկրաինացի օդաչուներին ուսուցանելու ծրագիրը, ինչպես նաև այն հարցը, թե «երբ, որտեղ և ինչ կերպ մատակարարել F-16-երը»։ Ըստ գնահատականի՝ անհրաժեշտ բոլոր դետալները նախապատրաստելու համար մի քանի ամիս պետք կլինի։ ԱՄՆ ՌՕՈՒ-ն, իր հերթին, նշում է, որ նախապատրաստական աշխատանքները կարող են տևել չորս ամիս։
Փոխանցում է tass.ru-ն։