«Ոսկե գնդակի» հավակնորդների տասնյակը

170

Goal.com-ը ներկայացրել է 2022-2023 թվականների մրցաշրջանի արդյունքում՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշային աղյուսակը։

Գլխավոր հավակնորդների եռյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին առաջինն է, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը երկրորդն է, աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն երրորդն է։

  1. Լիոնել Մեսսի (ՊՍԺ)
  2. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
  3. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
  4. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ)
  5. Կեւին Դե Բրունե («Մանչեսթեր Սիթի», 7-րդ տեղում էր նախորդ աղյուսակում)
  6. Վիկտոր Օսիմեն («Նապոլի»)
  7. Քարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ», 5-րդ տեղում էր)
  8. Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»)
  9. Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)
  10. Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», 12-րդ տեղում էր)
Նախորդ հոդվածըՉավի․ Մեսսիի վերադարձը կախված է նաեւ իր ցանկությունից
Հաջորդ հոդվածըՀրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ