Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում անցկացվող Sharjah Masters 6-րդ միջազգային մրցաշարի 7 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու ամերիկահայ Սամուել Սեւյանը վաստակել են 5-ական միավոր եւ բաժանում են առաջինից 6-րդ տեղերը հնդիկ Գուկեշի, իրանցի Տաբատաբաեի, ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոեւի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Գրիգորի Օպարինի հետ։
Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը 4-ական միավորով բաժանում են 16-35-րդ տեղերը։ Սամվել Տեր-Սահակյանը 3 միավորով բաժանում է 49-62-րդ տեղերը։
Մրցաշարում կանցկացվի 9 տուր։