‘
Մարտի 26-ին՝ ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումը Հայաստանի և Չեխիայի ազգային հավաքականների միջև:
Արդեն հայտնի է Չեխիայի հավաքականի ժամանակացույցը Երևանում: Չեխերը Երևան կժամանեն մարտի 24-ի երեկոյան և կհանգրվանեն Golden Palace հյուրանոցում: Մարտի 25-ին՝ ժամը 17:15, «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկի մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00, «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Չեխիայի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ ներկայացուցիչների համար, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
‘