‘
Հինգշաբթի վաղ առավոտյան Պաղեստինը նվազագույնը երկու հրթիռ է արձակել Իսրայելի հարավային հատվածի ուղղությամբ՝ վերջին 4 ամսվա ընթացքում 2-րդ անգամ խախտելով հաշտությունը: Հրթիռակոծման հետևանքով տուժածներ չկան, տեղեկացնում է РИА Новости-ն: Հատկանշական է, որ հարձակման նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այցով ժամանել է Իսրայել:
Սա 2012թ-ի նոյեմբերի 21-ին հաստատված համերաշխությունից հետո արդեն երկրորդ հրթիռակոծությունն է: Առաջին դեպքը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ: Ի պատասխան այդ դեպքի Իսրայելը մեկ շաբաթով փակել էր «Քերեմ-Շալոմ» մատույցը, որի միջոցով մեկուկես միլինոնանոց անկլավը ստանում է հումանիտար օգնության և առևտրային բեռների ողջ օրինական ծավալը:
‘