‘Intertrust Tecnilogies ընկերությունը մտարիր է դատի տալ Apple-ին իր պատենտների խախտման համար’

974

Ինտերնետ ծառայությունների մշակմամբ զբաղվող Intertrust Technologies ընկերությունը մեղադրել է Apple-ին իր 12 պատենտների խախտման մեջ և մտադիր է դատական ճանապարհով փոխհատուցում ստանալ, գրում է ИТАР-ТАСС-ը:

Հայցը վերաբերվում է iPad և Mac համակարգիչներին, iPhone հեռախոսներին, ինչպես նաև iCloud, Apple Store և iTunes ապրանքներին:

«Apple ընկերությունը բազմաթիվ ապրանքներ է ստեղծել՝ օգտագործելով անվտանգության ոլորտում Intertrust-ի նախագծերը: Մեզ վաղեմի գործընկերական հարաբերություններ են կապում: Ափսոսում ենք, որ ստիպված ենք լինելու վեճը լուծել դատարանի միջոցով»,- ասվում է հայցվորի միջնորդության մեջ:

Intertrust ընկերության հաճախորդների թվին են պատկանում Samsung-ը, Sony-ն, Panasonic-ը և Nokia-ն:

2004թ-ին ընկերությունը նմանատիպ հայց է ներկայացրել ինտերնետ-հսկա Microsoft-ի դեմ և 440մլն դոլարի փոխհատուցում ստացել:

Նախորդ հոդվածը‘Երեւանի ավագանու ընտրություններին «Առաքելություն» կուսակցության թեկնածուները’
Հաջորդ հոդվածը‘Օբամայի Երուսաղեմ այցելության ժամանակ Պաղեստինը հրթիռակոծել է Իսրայելի հարավը’