Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:2, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 10 րոպե։
Քառորդ եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասի եւ ավստրիացի Սեբաստիան Օֆների դիմակայության հաղթողը։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։ Մրցաշարը կավարտվի հունիսի 11-ին։