«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը հաղթեց եւ կմրցի Խաչանովի հետ

259

Աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոնը 6:3, 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 94-րդ ռակետ, պերուացի Խուան-Պաբլո Վարիլյասին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 58 րոպե։

Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում աղետի ենթարկված օդանավում եղել են մի գործարարի հարազատները
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ալկարասը խնդիրներ չունեցավ