Կասեցվել է ՈՒԶՈՒ հարձակումը հարավդոնեցկյան ուղղությամբ

154

Ռուսաստանյան «Վոստոկ» խմբավորման ստորաբաժանումները կասեցրել են հակառակորդի հարձակումը հարավդոնեցկյան ուղղությամբ, որն սկսվել էր հունիսի 5-ին։

Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել են Ռուսաստանի ՊՆ-ում։

«Հակառակորդի ուղղությամբ համալիր գնդակոծություն են իրականացրել բանակային, գրոհային ուժերը և օպերատիվ-մարտավարական օդուժը, հրթիռային զորքերն ու հրետանին։ «Վոստոկ» խմբավորման ստորաբաժանումների ակտիվ և անձնազոհ գործողությունների՝ արիության ու հերոսության դրսևորման շնորհիվ, հակառակորդը կասեցվել է և չի հասել իր առջև դրված առաջադրանքի կատարմանը»,- հաղորդել են պաշտպանության նախարարությունում՝ ընդգծելով, որ ՈՒԶՈՒ հարձակվող զորքերը զգալի կորուստներ են կրել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Քառորդ եզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըՌոբերտ Քենեդի կրտսեր․ Առնվազն 350 հազար մարդ է սպանվել