Դոդիկ․ Բրիտանական հատուկ ծառայությունները փորձում են տապալել Վուչիչին

254

Սերբիայում գործող բրիտանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ակտիվ աշխատանք են տանում՝ ուղղված հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի տապալմանը։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Սերբիայի Հանրապետության (կազմավորում՝ Բոսնիայի և Հերցեգովինայի կազմում) նախագահ Միլորադ Դոդիկը։

«Ես համոզված եմ, որ Սերբիայում այդ անկարգությունների ոգեշնչողները և կատարողները բրիտանացիներն են, այսինքն՝ նրանց հատուկ ծառայությունները՝ Սերբիայում իրենց աշխատակիցներով։ Բողոքի ցույցերը հստակ ցուցադրում են, թե որն է դրանց նպատակը, իսկ դա երիտասարդ մարդկանց ողբերգություններից ու սպանություններից օգուտ քաղելն է՝ փողոցային ցույցերի օգնությամբ տապալելու համար Ալեքսանդր Վուչիչին։ Ես համոզված եմ և պնդում եմ, որ Սերբիայում, ինչպես և այստեղ՝ Սերբիայի Հանրապետությունում, նույն մենթորներն են՝ բրիտանական հետախուզության աշխատակիցները»,- Դոդիկի խոսքն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։

Դոդիկը շեշտել է, որ «ողբերգությունները չարաշահելը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ Բելգրադում օտարերկրյա հետախուզության կենտրոնակայանը չի ոչնչացվել», հավելելով, որ Մեծ Բրիտանիան բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ «տապալել իշխանությունը և ապակայունացնել Սերբիան»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔարիմ Բենզեման 3 տարվա պայմանագիր կնքեց «Ալ-Իթիհադի» հետ
Հաջորդ հոդվածըՌուսաստանում սուռոգատ սիդրով թունավորվելու դեպքերը հասել են 90-ի