‘Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու չի քվեարկել’

1134

Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որտեղ բացատրում է, թե ինչու չի մասնակցել Վադան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի քվեարկությանը:

«Քանի որ բազմաթիվ լրագրողներ և հանրությունը հետաքրքրված են, թե արդյոք մասնակցելու եմ Վարդան Օսկանյանի հարցով քվեարկությանը, հարկ եմ համարում հայտարարել հետևյալը.

2008թ. հունիսի 16-ի «Ցպահանջ արդարադատություն» հոդվածում հայտարարել եմ, որ եթե գլխավոր դատախազը Օսկանյանի հարցով գա Ազգային ժողով, ես կողմ եմ քվեարկելու:

Նույն հոդվածում կամ երբևէ չեմ հայտարարել, սակայն, որ պատրաստվում եմ սերժանտական կոալիցիայի անդամ կամ մաս դառնալ: Քանի որ հանգամանքների բերումով ընթացիկ քվեարկությանը մասնակցում են միայն իշխող կոալիցիայի անդամները, հասկանալիորեն չեմ կարող այդ ամբողջության մաս կազմել, և ինչպես որոշել ենք «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունում, խմբակցության բոլոր պատգամավորներով կբոյկոտենք քվեարկությունը:

Այսուհանդերձ, համոզված եմ, որ Վարդան Օսկանյանին և «մյուսներին» Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում, քվեարկություն անպայման լինելու է: Տվյալ թեմայի շուրջ խոսակցությունը ոչ միայն չի ավարտվել, այլև մեկնարկում է նոր թափով: Վկան՝ Ազգային ժողովում և սոցիալական ցանցերում ծայր առած քննարկումները»:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» շարունակում է լավագույնը մնալ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում խոզերը հոշոտել են իրենց տիրոջը’