Մալխաս Ամոյանը երրորդ տարին անընդմեջ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն դարձավ օլիմպիական 77 կգ քաշային կարգում։
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչում 2021թ. աշխարհի չեմպիոնը 7-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ թուրք Յունուս Բասարի նկատմամբ:
Հայաստանի ներկայացուցիչը տիտղոսի պաշտպանությունը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ վաղաժամ 10-1 հաշվով հաղթելով իտալացի Ռիկարդո Աբրեսցիային, քառորդ եզրափակիչում 3-2 հաշվով առավելության էր հասել UWW-ի դրոշի ներք հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլյուբաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում համառ պայքարում 2-1 հաշվով հաղթել էր մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին։
Մալխաս Ամոյանը չորրորդ մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնություններում: 2022-ին ու 2023-ին նա դարձել էր ոսկե, իսկ 2021-ին՝ արծաթե մեդալակիր: