‘Տիտո Վիլանովա. «Բարսելոնայի» դարաշրջանի ավարտի մասին միշտ են խոսում’

1293

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ապաքինվելուց հետո առաջին անգամ ասուլիս է տվել, որտեղ խոսել է կատալոնական ակումբի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին:

«Հետզհետե ես ինձ ավելի լավ եմ զգում: Ցանկանում եմ շարունակել աշխատանքս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Ունեմ աշխատանքը շարունակելու խթան եւ ուժ: Հուսով եմ, առողջությունս կների:

Հիվանդության ժամանակ երբեք չեմ մտածել աշխատանքն ավարտելու մասին: Եթե երկու հանգստյան օր եմ ունենում, ձանձրանում եմ:

Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» դարաշրջանի ավարտի մասին, ապա դա պարբերաբար են ասում: Պարզապես «Բարսելոնան» շատ բարձր է նշաձողը դրել, իսկ սպորտում անընդհատ լինել գագաթում շատ դժվար է: Ենթադրում, որ լինում են տարբեր ժամանակաշրջաններ՝ ակտիվ եւ հաջող, պակաս ակտիվ եւ հաջող: Հնարավոր է, այս «Բարսելոնայի» առաջին երեք տարիները անգերազանցելի լինեն աշխարհի ցանկացած թիմի համար»,- նշել է Վիլանովան:

Նախորդ հոդվածը‘Լ.Զուրաբյան. Տարոն Մարգարյանն իսկապես շատ սիրված տղա է՝ օլիգարխների կողմից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ILur.am-ը ամեն ինչ անելու է Աշոտ Պապայանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար’