‘
Այս տեսանյութը մեր կայքի լրագրողը տեսանկարահանել է այսօր՝ Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 35 դպրոցում: Խոսող մարդը դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանն է: Նա այսօր դպրոցում սովորող աշակերտների ծնողներին կանչել էր հանդիպման, եւ բնականաբար, սույն պարոնը պետք է խոսեր ընտրություններից: Թիվ 35 դպրոցի տնօրենը, փաստորեն, դուրս գալով իր լիազորություններից, նախընտրական քարոզչություն է իրականացրել դպրոցում, բնականաբար գովացել Տարոն Մարգարյանին, եւ քաղաքական հայտարարություններ արել ոչ իշխանական ուժերի հասցեին: Հուսանք, որ այս տեսանյութից հետո ԿԳ ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ եւ կանի օրենքից բխող բոլոր քալյերը: Առավել եւս, որ դպրոցում ապօրինի քաղաքական քարոզչություն իրականացնելու տեսանյութը առկա է:
‘