‘
«Առաքելություն»՝ միակ ուժը, որ երբեք չի տվել հետագայում չկատարած խոստումներ, «Առաքելություն»՝ միակ ուժը, որ երբեք չի եղել իշխանության, «Առաքելություն» միակ ուժը որն երբեք չի եղել խորհրդարանում, «Առաքելություն»՝ միակ ուժը, որը ներկայացնում է նոր սերունդը, «Առաքելություն»՝ առաջին առաքելությունը Երևանն է: Այսպիսի խոսքերով Ազնավուրի հրապարակում սկսվեց «Առաքելության» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը:
«Լավ օրից չէ, որ սկսել ենք զբաղվել քաղաքականությամբ, Հայաստանում օրեցօր աճում է արտագաղթի տեմպերը, ժամանակն է կասեցնելու այս հոգևոր ու մշակութային ունայնությունը»,- նկատեց իր ելույթում թեկնածու Դավիթ Մուրադյանը:
Կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղվեցնող Մանուկ Սուքիասյանն էլ հավաքված սակավաթիվ մարդկանց ասաց, թե իրենց ընտրակաշառք չեն բաժանում, պետության փողերով չեն զբաղվում բարեգործությամբ: Նրանց միակ նպատակը երկիրն ու Երևանը այս չքավորությունից հանելն է:
‘