‘
«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը եւ կիսապաշտպան Խուան Մատան չեն տեղավորվում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ապագա ծրագրերի մեջ, հաղորդում է Marca-ն:
Պորտուգալացի մասնագետը լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին խնդրել է տրանսֆերի հանել այդ երկու ֆուտբոլիստներին եւ նրանց վաճառքից գոյացած միջոցներով նոր խաղացողներ գնել:
Իսկ նոր խաղացողների առումով Մոուրինյոն ակումբի ղեկավարությանը առաջին հերթին խնդրել է ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչին: Վերջինիս նկատմամբ մեծ է հետաքրքրությունը այլ գրանդ ակումբների՝ «Յուվենտուսի» եւ «Արսենալի» կողմից, այդ իսկ պատճառով Մոուրինյոն ցանկանում է անմիջապես նրա հետ բանակցություններ սկսել:
Բացի Յովետիչից, լոնդոնյան ակումբը եւս մի քանի ֆուտբոլիստի է ցանկանում ձեռք բերել. Լեւերկուզենի «Բայերի» հարձակվող Անդրե Շյուրլեին, «Պորտուի» պաշտպան Էլիակիմ Մանգալին, «Ռոմայի» կիսապաշտպան դե Ռոսիին եւ «Շախտյորի» կիսապաշտպան Ֆերնանդինյոյին:
‘