‘
Ինչպես տեղեկացրել ենք, Սյունիքի մարզպետ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանն այսօր «Մարիոթ» հյուրանոցի բացօթյան սրճարանում էր: Մեր տեսախցիկը ֆիքսել է, որ նա զրուցում էր գրող, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ («Լոնդիկ»): Ուշագրավ է, որ Էդիկ Բարսեղյանը 2000-2004 թթ. զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պաշտոնը, իսկ մինչ այդ նա բարձրաստիճան պաշտոններ էր զբաղեցնում ներքին գործերի համակարգում:
‘