‘Ֆլորենտինո Պերես. Զիդանը ցանկանում է մարզիչ դառնալ’

943

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ակումբի նախկին խաղացող Զինեդին Զիդանը կարող է մարզիչ դառնալ:

«Զիդանն իսկապես ցանկանում է մարզիչ դառնալ, եւ դա ինձ դուր է գալիս: Սակայն կարծում եմ, որ այժմ Զինեդինը չի ցանկանում առաջին շարքերում լինել: Հաջորդ շաբաթ Զիդանը Մադրիդ կգա եւ մենք կքննարկենք բոլոր տարբերակները:

Ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա  նա հիանալի մարզիչ է, որը, ինչպես գիտենք, մեզ հետաքրքրում է: Բայց նա աշխատում է այլ ակումբում, ունի գործող պայմանագիր: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է Պերեսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր մրցաշրջանում Զիդանը կզբաղեցնի «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնը:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյան. Տրանսպորտի թանկացման հարցը դեռ չի քննարկվում, բայց հաշվարկները կատարվում են’
Հաջորդ հոդվածը‘Շորժայի համայնքային կենտրոնը կառուցում է համայնքապետի ընկերությունը (փաստաթուղթ)’