‘Այսօր՝ հունիսի 10-ին սպասվող իրադարձությունները’

1087

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 10-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Այսօր և վաղը փաստաբանները իրականացնելու են նոր գործադուլ, որի ընթացքում չեն մասնակցելու դատական նիստերի և այլ դատավարական գործողությունների: Ըստ նախաձեռնության հեղինակների՝ գործադուլի նպատակն է իշխանության բոլոր ճյուղերի և քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրելը ՀՀ վճռաբեկ դատարանի անընդունելի գործելակերպի վրա: 
  • Բնապահպան ակտիվիստները ժամը 14:30-ին Քանաքեռ-Զեյթունի առաջին ատյանի դատարանի առջև բողոքի ակցիա կիրականացնեն: Կապանում հանք շահագործող Դինո Գոլդ մայնինգ ընկերությունը դատական հայց է ներկայացրել Եղիա Ներսիսյանի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ: Վերջինս նիստին չի ներկայանալու, քանի որ նրա պաշտպանը՝ Տիգրան Եգորյանը, դատադուլի է մասնակցում: Ակցիայի նպատակը ցույց տալն է, որ Եղիան ճշմարտությունն է ասել, «բայց քանի որ ՀՀ-ում տիրում է վախի մթնոլորտ, գյուղացիները չեն կարող բարձրաձայնել սրա մասին, հանք շահագործող բոլոր ընկերություններին ցույց տալ, որ չենք հանդուրժելու որևէ ճնշում ակտիվիստների նկատմամբ»:
  • Ժամը 9:00-ից 18:00-ն տեղի կունենա «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննական արդյունքների բողոքարկումը: Նախօրեին քննության արդյունքները փակցվել են քննական կենտրոններում: Դիմորդը, քննական արդյունքի հետ անհամաձայնության դեպքում, կարող է բողոքարկել այն նույն կենտրոնում, որտեղ հանձնել է քննությունը:
  • Ժամը 12-ին ԱԺ-ում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահի առաջարկությունը՝ Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախագիծն ընդգրկելու և քննարկումները շարունակելու մասին:
  • Այսօրվանից գործարկվելու են Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 59.5-րդ կմ հատվածում՝ Երևանից դեպի Սևան ուղղությամբ (թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է) և 45-րդ կմ հատվածում՝ Սևանից դեպի Երևան ուղղությամբ (թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է) տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:

Նախորդ հոդվածը‘Քաբուլի օդակայանի հարձակման համար պատասխանատվություն է վերցրել «Թալիբանը»’
Հաջորդ հոդվածը‘Մինչ Աշոտյանն ակտիվ է Ֆեյսբուքում, բացահայտվում են ոլորտի չարաշահումները’