‘
Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալի» եւ «Յուվենտուսի» լեգենդների միջեւ կայացած հանդիպումն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով՝ 2:1: «Ռեալի» կազմում աչքի են ընկել Ֆիգուն եւ Պերեսը, թուրինցիներից միակ գոլը խփել է Մոնտերոն:
Հանդիպման ամենահիշարժան դրվագներից մեկում «Ռեալի» կազմում հանդես եկող 40-ամյա Զինեդին Զիդանը ցույց է տվել, որ տարիքը անզոր է իր խաղային բարձր որակների եւ տեխնիկայի դեմ:
Հիշեցնենք, որ մինչեւ «Ռեալը»՝ Զիդանը հանդես էր գալիս հենց «Յուվենտուսի» կազմում:
‘