‘
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Դանիայի նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակից հետո ասաց հետեւյալը.
— Ի՞նչն էր փոխվել Հայաստանի մոտ, Մալթայի հետ խաղից հետո:
— Հոգեբանությունը: Այդ պարտությունից հետո ընկճվածություն կար, բայց մենք այսօր տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել: Այս արդյունքը պատահականություն չէր:
— Անակնկա՞լ էր Ձեզ համար արդյունքը:
— Հաշիվը այո, բայց խաղը՝ ոչ: Ես չեմ կենտրոնանում հաշվի վրա, ինձ համար կարեւորը ցուցադրած խաղն է եւ արդյունքը:
— Մարտավարությունը սկզբից էիք ընտրել, թե՞ արագ գոլը փոխեց ծրագրերը:
— Հենց սկզբից նման մարտավարություն էինք ընտրել: Պետք էր պաշտպանվել եւ հակագրոհների ժամանակ փորձել օգտագործել ազատ տարածությունները: Դժվարը հենց առաջին գոլն է, որը մենք արագ խփեցինք..
— Հայաստանը կպայքարի՞ խմբից դուրս գալու համար:
— Հայաստանը կպայքարի ցանկացած խաղում հաղթելու համար: Եթե հաղթենք յուրաքանչյուր խաղում, ապա կհասնենք ցանկալի արդյունքի:
— Այս խաղից հետո կարելի՞ է ասել, որ Մալթայի հետ խաղում գրանցված արդյունքը պատահականություն էր:
— Ես գտնում եմ, որ պատահականություններ երբեք չեն լինում:
— Մեր թիմի կազմում ո՞վ էր լավագույն
— Չեմ կարող ասել: Դուք որոշեք:
‘