‘
Նախօրեին Երեւանում կողոպտել են Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի բնակարանը: NEWS.am-ի տեղեկություններով, անհայտ անձը կամ անձինք ուրբաթ օրը մտել են Թոխյանի` Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում գտնվող բնակարան, գումար եւ թանկարժեք իրեր տարել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, կողոպտել են նաեւ մեծ գումար, որը Թոխյանն օրերս վարկով վերցրել էր բանկից:
Ոստիկանությունից հաստատեցին NEWS.am-ի տեղեկությունը եւ հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում:
‘