‘Թուրքիայում ցուցարարները «լուռ ցույց» են արել’

823

Էրդեմ Գյունդուզ անունով ցուցարարը, արտահայտելով իր աջակցությունը հակակառավարական ցույցերին, ամբողջ ութ ժամ լուռ և անշարժ կանգնել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները: Հրապարակում միայնակ կանգնած երիտասարդին պատկերող տեսաերիզը մեծ հետաքրքրություն է առաջացրել սոցիալական ցանցերում: Որոշ ժամանակ անց Գյունդուզի ակցիային սկսել են միանալ ուրիշ ցուցարարներ ևս: Քիչ անց «լուռ ցուցարարների» թիվը հասել է 300-ի: Գիշերվա կեսին ոստիկանությունը միջամտել է և դադարեցրել ակցիան: Թեթև դիմադրություն ցույց տված տասը մարդ ձերբակալվել է:

Այլ վայրերում նույնպես միացել են «լուռ ակցիային». ցուցարարները լուռ կանգնել են Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում, իսկ Անկարայում ցուցարար մի կին ժամեր շարունակ լուռ ու անշարժ կանգնել է այնտեղ, որտեղ զոհվել էր բողոքի ցույցերի հինգերորդ զոհը՝ Էթհեմ Սարիսյուլյուկը, փոխանցել է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Լիտվայի նախագահի հայրը եղել է ՆԳԺԿ աշխատակից’
Հաջորդ հոդվածը‘Խոտանված տեսանյութ, հերթական խոստումներ, չիրականացված երազանքներ (տեսանյութ)’