‘Արտակ Բուդաղյանը հարցաքննվել է որպես վկա’

1260

Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած հրաձգության ժամանակ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանը, ով այժմ գտնվում է Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում, դեպքի առթիվ հարցաքննվել է  որպես վկա, հայտնում է Tert.am-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, ևս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կալանավորվել են Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը և Սուրիկ Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:

Նախորդ հոդվածը‘Ռետրո Մամուլ. Կճոյան – սրբազան – ատրճանակ – սիրուհի – գործակալ(՞) — «Բենթլի» — օֆշոր….’
Հաջորդ հոդվածը‘Նստաշրջանն ավարտվեց. խմբակցությունների ակտիվությունը ‘