‘
Կառավարությունում պաշտոնանկություններ չեն սպասվում, և նման հարց չի էլ քննարկվել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով՝ սակայն, ովքեր վատ աշխատեն՝ կլքեն իրենց պաշտոնը:
Գալուստ Սահակյանը բացեց գաղտնիքը, թե ինչի դիմաց է Հայաստանը պատրաստվում «Գազպրոմին» վաճառել «ՀայՌուսգազարդում» կառավարության 20% բաժնեմասը:
Ըստ Սահակյանի՝ Հայաստանը պատրաստ է վաճառել իր բաժնեմասը՝ առաջիկա 5 տարում գազը նույն արժեքով Ռուսաստանից ձեռք բերելու գնով:
‘