‘
Անգլիական «Սանդերլենդի» դարպասապահ Սիմոն Մինյոլեն հաջորդ մրցաշրջանից հանդես կգա «Լիվերպուլում» տեղեկացնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը: «Լիվերպուլը» նրա համար վճարել է 9 միլիոն ֆունտ:
«Ուրախ եմ, որ կարողացանք ձեռք բերել Անգլիայի Պրեմիեր-Լիգայի լավագույն դարպասապահներից մեկին»,- նշել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Մինյոլեն «Սանդերլենդի» կազմում 38 հանդիպում է անցկացրել: Ի դեպ, Մինյոլեն «Լիվերպուլի» պատմության մեջ առաջին բելգիացի ֆուտբոլիստը կլինի:
‘