‘ИТАР-ТАСС. Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես կներկայացվի որպես «Լիվերպուլի» ֆուտբոլիստ’

1786

Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ներկայումս գտնվում է Լոնդոնում: Այս մասին ИТАР-ТАСС-ի թղթակցին հայտնել են հյուրանոցի աշխատակիցները, որտեղ հանգրվանել է ֆուտբոլիստը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, առաջիկայում Մխիթարյանը կմեկնի Լիվերպուլ, որտեղ պաշտոնապես կներկայացվի որպես նույնանուն ակումբի ֆուտբոլիստ:

Նշենք, որ ավելի վաղ Caughtoffside.com կայքը տարածել էր Մխիթարյանի լուսանկարը և հաղորդում էր, որ լուսանկարն արված է Լոնդոնյան «Նովոթել» հյուրանոցում:

Նախորդ հոդվածը‘Թեղուտում փլուզվել է հանքի թունելը. Սողանքի վտանգ կա’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորի» գլխավոր տնօրեն. Մենք Մխիթարյանի գործակալին հայտնել ենք «Շախտյորի» պայմանները’