‘
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մեկնել է Աֆրիկա: Առաջին երկիրը, ուր նա ժամանել է, Սենեգալն է:
Ընտանիքի հետ ճամփորդող Օբաման այսօր կհանդիպի Սենեգալի նախագահ Մեքի Սալլի հետ:
Մեկշաբաթյա ուղևորության ընթացքում Օբաման կայցելի նաև Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, որտեղ, ինչպես սպասվում է, նա կհանդիպի նաև հիվանդանոցում գտնվող Նելսոն Մանդելայի հետ, և Տանզանիա:
‘