‘Հրանտ Տեր-Աբրահամյան. «առաջադեմ» մտքի վերջնական կրախը’

1313

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է.

«Տենց էլ գիտեի, որ մի շաբաթ դադարից հետո, նորից դառնալով անկախ մամուլի ընթերցմանը՝ կիմանամ այնտեղից, որ օֆշորային սկանդակն իրականում օֆշորային սկանդալ չէ, այլ «գլոբալ», «աշխարհաքաղաքական» դավադրության կամ գոնե գործընթացի մի մաս, եւ վարչապետին վարկաբեկողների թիկունքում չար ռուսներն են, իսկ Սերժը պահում է վարչապետին, որովհետեւ մենք պետք է գնանք դեպի արեւմուտք եւ դեմոկրատիա: Այ սա՛ է «առաջադեմ» մտքի վերջնական կրախը: Տղե՛րք, նախ՝ օֆշորային սկանդալն իրականում օֆշորային սկանդալ է, եւ ուրիշ ոչինչ՝ անկախ նրանից, թե ներիշխանական բազառում ով ոնց է դա օգտագործելու, որովհետեւ փաստը մնում է փաստ՝ կիրթ, ռոքեր եւ արեւմտամետ վարչապետը կոռումպացված է: Երկրորդ՝ Ռուսատանից պոկվելն ինքնանպատակ չէ, այլ կոռուպցիան, «օլիգարխիան» եւ նման բաները վերացնելու միջոց: Եթե, ձեր կարծիքով՝ մեր ճանապարհը դեպի Եվրոպա օֆշորային հաշիվներն են եւ կոռումպացված, բայց խիստ ազատական, կիրթ, գիրք կարդացած, Ջեթրո Թալ լսող եւ շա՛տ արեւմտամետ վարչապետով կամ ցանկացած նման մեկով, ապա, միանգամից էդպես էլ ասեիք»:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201453323599258

Նախորդ հոդվածը‘Լիվերպուլի նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ Մխիթարյանը կտեղափոխվի Բորուսիա’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը Ռուսաստանի գլխավոր դատախազին պարգևատրել է Պատվո շքանշանով ‘